Հայերեն   English   Русский  

Արցախը կմասնակցի «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրին


  
դիտումներ: 225

«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ արցախցի պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» ծրագրին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի ղեկավար Գայանե Գեորգյանն ասել է, որ ընթացիկ տարվա մարտի 23-24-ը Ստեփանակերտում կկայանա մրցույթ-փառատոն: Նախնական լսումները տեղի կունենան մարտի 23-ին, որտեղ հնչած ելույթներից լավագույնը ճանաչվածները Մոսկվայում կներկայացնեն Արցախը: Փառատոնը կեզրափակվի գալահամերգով, որը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 15:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Մուտքը լինելու է անվճար:

«Ծրագիրը նախատեսված է 7-25 տարեկանների համար: ՌԴ-ում կայանալիք գալահամերգին մասնակցելու հնարավորություն կունենան 5 կատարողներ, ովքեր նախընտրական փուլը կանցնեն Արցախում»,- մասնավորապես նշել է Գ. Գեորգյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: