Հայերեն   English   Русский  

​Լևոն Բարսեղյանը կմնա իր պաշտոնին


  
դիտումներ: 199

Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, ինչպես արդեն հայտնել էր Ankakh.com-ը, օրակարգի առաջին հարցով քննարկվելու էր խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին անվստահություն հայտնելու առաջարկը:

Նախաձեռնության հեղինակը Լևոն Բարսեղյանն էր, ասում է, համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ, երբ շատ հարցեր է ներկայացրել թեկնածուներից մեկին, խորհրդի անդամներն ու բուհի դասախոսները դժգոհել են:

Հիշեցնենք, ռեկտորի ընտրության ժամանակ, թեկնածու Լուսինե Ֆլջյանից Լևոն Բարսեղյանը հետաքրքրվել էր, թե թեկնածուի աշխատության մեջ այլ տեքստերի հետ նմանություններ է գտել, ինչպես դա կբացատրի, Ֆլջյանը նշել է, թե պարզապես վրիպում է տեղի ունեցել և հղումները չի տեղադրել:

Այս փաստը, տարբեր խոսակցությունների առիթ էր դարձել, նույնիսկ գնահատական էր հնչել, թե Բարսեղյանը դիտավորություն է դրսևորել ռեկտորի ընտրությունը տապալելու համար:
Հագաբարձուների խորհրդի անդամները զարմացան, թե ինչու է նման հարց հայտնվել օրակարգում, այն էլ նման ձևակերպմամբ: Լևոն Բարսեղյանը ներկայացրեց, եթե նախագահի պահվածքի, աշխատանքի մեջ մանիպուլյացիոն դրսևորումներ են նկատել մարդիկ, ապա պետք է անվստահություն հայտնեն, եթե ոչ՝ ուրեմն, խորհրդի նախագահն կունենա հոգաբարձուների վստահության քվեն:

Խորհրդի անդամներն առաջարկեցին հարցն հանել օրակարգից, իսկ ռեկտորի ընտրության նախորդ փորձի մասին քննարկում կազմակերպել օրակարգային մեկ այլ հարցի՝ ՇՊՀ ռեկտորի ընտրության մրցույթի ժամկետների և հայտարարության տեքստի հաստատման ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: