Հայերեն   English   Русский  

​Ղազախստանի երկրորդ նախագահը


Քաղաքագետները Քասիմ-Ժոմարտ Տոկաևին համարում են չափավոր հայացքների տեր քաղաքական գործիչ և քաղաքագետ, որը սկզբունքային փոփոխություններ չի բերի հանրապետության քաղաքական ուղղությունում:


  
դիտումներ: 311

Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը կստանձնի Ղազախստանի նախագահի պաշտոնը մարտի 20-ին, նշանավոր դիվանագետ է՝ աշխատանքի մեծ փորձով տարբեր կառույցներում և չափավոր քաղաքական հայացքներ ունի:

Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազաբաևը հայտարարեց, որ վայր է դնում երկրի ղեկավարի լիազորությունները: Նրա լիազորությունները փոխանցվում են Ղազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին երդմնակալությունից հետո, որը նշանակված է մարտի 20-ին:

«Նա իմ կողքին աշխատում է Ղազախստանի առաջին իսկ օրերից: Ես լավ գիտեմ նրան: Նա ազնիվ, պատասխանատու և բարեխիղճ մարդ է: Լիովին պաշտպանում է վարվող քաղաքականությունը ներսում և դրսում: Բոլոր ծրագրերը մշակվել և ընդունվել են նրա մասնակցությամբ: Ես հավատում եմ, որ Տոկաևը հենց այն մարդն է, որին կարող ենք վստահել Ղազախստանի կառավարումը»,- այսպիսի բնութագիր է տվել Նազարբաևն իր հետնորդին:

Նա հիշեցրել է, որ Տոկաևը ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ է, գիտությունների դոկտոր, ազատ տիրապետում է անգլերենին և չինարենին: «Եղել է արտաքին գործերի նախարար երկրի արտաքին քաղաքականության լինելության տարիներին, փոխվարչապետ և վարչապետ, Սենատի նախագահ: Գիտի երկիրը, նրա տնտեսությունն ու քաղաքականությունը: Առաջադրվել և աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ: Դա նրա՝ որպես դիվանագետի ավանդի մեծ գնահատկանի և Ղազախստանի նկատմամբ վստահության նշան էր»,- ընդգծել է Ղազախստանի առաջին նախագահը:

Ի դեպ, Տոկաևը դառնում է երկրի լիարժեք նախագահը մինչև ընտրված Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը, որը սպառվում է 2020 թ.:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: