Հայերեն   English   Русский  

«Իրավունք». Տիգրան Վիրաբյանը փոխքաղաքապետից կդառնա՞ փոխնախարար


  
դիտումներ: 272

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն տևւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին,

որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվելու է նոր վերաձևափոխվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը:

Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից. «Ինչպես տեսնում եք, ես քաղաքապետարանում եմ և կատարում եմ իմ լիազորությունները որպես Երևանի փոխքաղաքապետ: Իհարկե, շատ բարձր պատիվ է , որ քննարկվում է այդ պաշտոնում իմ նշանակման հարցը: Իրոք, ինձ համար մեծ պատիվ է ծառայել մշակույթին, բայց հիմա ես ծառայում եմ Երևան քաղաքին և մայրաքաղաքի զարգացմանը: Այս պահին՝ 2019 թվականի մարտի 19-ի դրությամբ՝ իմ օրակարգում նման հարց չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: