Հայերեն   English   Русский  

Նարեկ Սարգսյանի զանգի մասին հրապարակումից հետո Օսիպյանը սպառնում է ինձ եւ իմ ընտանքին. Բորիս Մուրազի


ֆբ գրառում


  
դիտումներ: 296

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպառնում է ինձ և իմ ընտանքին, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

Նա ասաց, որ սպառնալիքն եղել է միջնորդավորված։

«Օրերս մենք հրապարկում ենք կատարել, որում անդրադարձել ենք Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին և Նարեկ Սարգսյանի կողմից Վալերի Օսիպյանին կատարած զանգին։ Այդ օրը Վալերի Օսիպյանը փորձել է միջամտել իմ լրագրողական աշխատանքին, փորձել է այնպես անել, որ այդ հրապարակումը չլինի մեր կայքում։ Նա փորձել է, իրենց բնորոշմամբ, քրեական անցյալ ունեցող մարդկանց միջոցով միջամտել իմ աշխատանքին, չեմ ասի, թե այդ միջամտությունը եղել է սպառնալիքի տեսքով, բայց սա խոսում է ոստիկանապետի որակի մասին, թե ինչպես է նա փորձում իր հարցերը լուծել»,–նշեց կայքի խմբագիրը։

Բորիս Մուրազին ավելացրել է,որ միջամտության 2-րդ փորձը եղել է պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. «Նրան ևս խնդրել է Վալերի Օսիպյանը, որ կապ հաստատի ինձ հետ այդ նյութի հետ կապված։ Ես երկու դեպքում էլ մերժել եմ։ Դրանից հետո կեսգիշերին վայբերով ինձ զանգահարում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ես հասկանում եմ, որ Օսիպյանն է ու անջատում եմ։ Երկրորդ զանգի ժամանակ միացնում եմ ձայնագրիչը, որպեսզի ինքս ինձ ապահովագրեմ՝ չիմանալով ինքն ինչ է ասելու։ Խոսակցության ընթացում Օսիպյանը բղավելով ասում է, թե ինչու եմ ես իր մասին այդպիսի հրապարակումներ անում, ով է ինձ թույլ տվել, ես իրեն հեղինակազրկում եմ։ Ես ասում եմ, որ մենք մեր հրապարակման մեջ վստահ ենք, որ այդպիսի բան է եղել, նա էլ պատասխանում է , թե ինչ կլինի, եթե ես էլ քո մասին ինչ–որ բաներ գրեմ»,–պատմեց նա։

Բորիս Մուրազին ասեց, որ իրենց խոսակցությունն ավարտվել է իր հորդորով ոստիկանապետին՝ չմիջամտել լրատվամիջոցի աշխատանքին։

Նա նշեց, որ ոստիկանության հարձակումը կայքի վրա շարունակվել է նաև այսօր, երբ գրվել է Օսիպյանի հնարավոր պաշտոնանկության մասին։

«Ոստիկանության ֆեյքերը գրում են՝ ուշադիր ընտանիքիդ, կնոջդ համար, իրանց հետ ժամանակ անցկացրու, քեզ քիչ մնաց, հրապարակում են կնոջս ու երեխայիս նկարները։ Այդ ֆեյքերը սպասարկում են ոստիկանությանը, նրանց էջերում միայն ոստիկանապետի մասին տեղեկություններ են։ Եթե ոստիկանապետը իրեն թույլ է տալիս գիշերը զանգահարել լրատվամիջոցի ներկայացուցչին, ապա նա ֆեյք էլ կարող է ունենալ ու նրանց հրահանգել գործել ուղղորդված»,–նշել է Բորիս Մուրազին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: