Հայերեն   English   Русский  

«Ուրալական ավիաուղիները» հետ է վերցրել ՌԴ մի շարք քաղաքներից Երևան թռչելու թույլտվությունը


  
դիտումներ: 360

Ավիաընկերությունը հետ է վերցրել մի շարք միջազգային ուղղություններում թռիչքներ կատարելու թույլտվությունը։ «Ուրալական ավիաուղիները» այլևս չեն թռչի Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Վրաստան, Տաջիկստան և Ադրբեջան։

«Ուրալական ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթներ իրականացնելու թույլտվությունը, դրանց շարքում է նաև Երևանը։

Ռոսավիացիայի հրամանագրում նշվում է, որ ընկերությունը հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Կազանից և Երևանից չվերթներ կատարելու թույլտվությունը։

Հետ կանչված միջազգային ուղղությունների շարքում են նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի քաղաքները։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է կապվել ավիաընկերության մամուլի ծառայության հետ, բայց այնտեղ զանգերին չեն պատասխանում։

Տվյալ պահին ավիաընկերության ինքնաթիռները չվերթներ են կատարում Հայաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից, Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից և Կրասնոդարից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: