Հայերեն   English   Русский  

Ինդոնեզիայում 5.2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 129

Ինդոնեզական Հալմերա կղզու ափերի մոտ 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է Հոնկոնգի աստղադիտարանի սեյսմոլոգիական ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Մանադո քաղաքից մոտ 400 կմ դեպի հյուսիս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու տարածքում 5,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Վերջին օրերին Ինդոնեզիայում ջրհեղեղի արդյունքում 89 մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: