Հայերեն   English   Русский  

​ԵՊԲՀ Իրանցի ուսանողները տոնում են իրենց Նոր տարին` Նովրուզը


  
դիտումներ: 698

Այսօր ԵՊԲՀ -ում, իրանցիները տոնական մթնոլորտում, ազգային երգ ու պարով նշեցին Իրանի իսլամական հանրապետության Ամանորը՝ Նովրուզը:

Նովրուզը՝ ըստ Իրանի օրացույցի, նշվում է գարնան առաջին օրը՝ մարտի 21-ին: Պատրաստում են սեղան, որի վրա դնում են Ս տառով յոթ առարկա՝ ափսեում չքաղված նորածիլ կանաչի (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե)։

Դրվում է նաև հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ՝ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն ունի։

Ածիկը ծաղկման, բերքատվության նշան է, խնձորն առողջության նշան է, փշատը՝ սիրո, սխտորը՝ուրախության, մետաղադրամըառատությաննշանէ, հայելին՝լուսավորության, ջուրը՝մաքրության, ձուկը՝կյանքի...

Իրանցիները Նովրուզը տոնում են գիշերահավասարին՝ ժամը 1 անց 15 րոպեին, այնուհետև սկսվում են շնորհավորանքները, մեկը մյուսի տուն գնալը:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում են 165 իրանի քաղաքացիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: