Հայերեն   English   Русский  

Յունկերը Մեյին խորհուրդ է տվել ավարտել Բրեքսիթը նախքան Եվրախորհրդարանի ընտրությունները


  
դիտումներ: 143

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է կկայանա մինչև մայիսի 23-ը: Գրում է Gazeta.ru-ն:

«Նախագահ Յունկերը դրական է գնահատում այն փաստը, որ վարչապետը ԵՄ երկրների գագաթնաժողովից առաջ արտահայտում է իր մտքերը: Սակայն նախագահ Յունկերը պաշտոնապես զգուշացրել է վարչապետին երկարաձգման ամսաթվի վերաբերյալ, որը կլիներ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Ինչպես նշել է Յունկերը, հակառակ դեպքում կողմերը կբախվեն «ինստիտուցիոնալ դժվարությունների և իրավական անորոշության»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրեքսիթը մինչև հունիսի 30-ը հետաձգելու խնդրանքով դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: