Հայերեն   English   Русский  

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը


  
դիտումներ: 281

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուանդայում ապրիլի 7-ին մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ռուանդան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: «Այս այցը կարևոր է նաև թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու առումով»,-ասաց նա:

Նաղդալյանը նշեց, որ մարտի 21-22-ը Հայաստան կայցելի Շվեդիայի թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիկսոնի գլխավորած պատվիրակությունը: «Տեղի են ունենալու հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մարտի 26-ից 28-ը Հայաստան է այցելելու ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն: Հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես նաև Ազգային ժողովում»,-հավելեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: