Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կլեմսոնի համալսարանի մի խումբ ուսանողների հետ


  
դիտումներ: 185

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 19-ին հանդիպում է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական հիմքերը։

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, գործընթացում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, ինչպես նաև Արցախում առկա իրողություններին և նրա քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: