Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


  
դիտումներ: 275

ԱՄՆ Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին ստորագրել է հռչակագիր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար:

Հանձնախումբը հիշեցրել է, որ այս ստորագրմամբ Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:

Միակ նահանգը, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: