Հայերեն   English   Русский  

Հայազգի հրաձիգը Եվրոպայի Մ-21 առաջնությունում արծաթե մեդալակիր է դարձել


  
դիտումներ: 247

Խորվաթիայում տեղի ունեցող հրաձիգների՝ Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների մրցաշարում հայազգի հրաձիգ Հովհաննես Մարգարյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել:

Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի:

Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը:14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձևում:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձևի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: