Հայերեն   English   Русский  

Շնորհավոր Հայոց Ամանորը եւ Վահագնի Վերածնունդը. Ըստ Արարատյան Դիցաբանության՝ 2019թ մարտի 21-ին Վահագնի Երկրային Վերածննդի 9903 ամյակն է…


  
դիտումներ: 155

Հայ Արիական Միաբանությունը ամեն տարի նշում է, որ Հայոց Սրբազան Տոմարով Արեգամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները տոնում են Հայոց Ամանորը, քանզի գարնանն է վերազարթնում բնությունը ձմռան խոր նիրհից և Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին՝ Ամանորը իրականում կայանում է գարնանամուտին…

Հայ Արիական Միաբանության Հոգևոր հանձնախմբի Քրմական դասի 9 ներկայացուցիչներ՝ 6 քրմեր և 3 քրմի թեկնածուներ այս տարի կատարեցին ծիսական արարողությունը՝ մարտի 21-ի վաղ առավոտյան, Սյունաց աշխարհի Խուստուփ լեռան լանջին:

Հայոց Ամանորը և Վահագնի Վերածնունդ

Նախ նշվել է գարնանամուտը, որի առաջին Աստվածային Տոնը հայ արիները նշում են հենց մարտի առաջին օրը, փառաբանելով Աստվածահայր Արային, նշելով Հայր Արայի Հրաշագործության տոնը… Հայոց Գերագույն Աստվածը հսկում է բնակարգի ընթացքը և գարունը սպասված արևային ջերմությամբ մտնում է իր գործառույթների մեջ՝ Նոր Տարի, Նոր Կյանք բերելով հայ արիներին…

Իսկ Արեգ ամսվա Արեգօրը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, Բարի Աստվածը սանձում է Չարի Վիշապին, որից հետո Գարնանամուտը լիարժեք մտնում է իր ընթացքի մեջ՝ նոր ուժ տալով արիադավան հայորդիներին…

Խուստուփի լանջի Գարնանամուտի ծեսին հետեւել է գաղտնածես՝ նվիրված Հայոց զորության և ռազմի Աստծուն, որը կատարվել է երկրային կյանքից հեռացած ցայսօր վերջինՀայ Աստվածամարդու՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ:Նժդեհը խոսել է Հայ Աստվածների հետ եւ իր Հայաշունչ Ցեղակրոն ուսմունքը կապել է Վահագնի զորության ու փառքի հետ…

Ճիշտ այդ պահին հայ արի 3 քրմի թեկնածուներ էլ ծիսակարգ են իրականացրել քաղաքամայր Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ: Հայ արիները դիմել են իրենց զորավոր Աստծուն՝ Հողահավաքի ու Հայահավաքի նպատակը սատարելու և այն առ Տիեզերք, առ Արարիչ հասցնելու:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը մասնակցելով տոնական փառաբանումներին եւ ձոներգերին, Ամանորյա շնորհավորանքներ է հղել արիադավան հայությանը, բոլոր արիածին ազգերին եւ առաջադեմ մարդկությանը, որոնց համար Արարչական Օրենքները, Տիեզերակարգը, Աստվածապաշտությունը եւ սերը մեր Երկիր մոլորակի հանդեպ իրական են ու նվիրական:

Հայ արի քրմերը կրկին հայտնել են, որ Տիեզերական Գարունն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ այս Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան լուսավոր ու դրական լիցքերը հազարամյակներ շարունակ ուղեկցելու են արիադավան հայերին, հատկապես եթե հայությունը վերջնականապես դառնա իր ակունք-արմատներին եւ ինքնության ու հավատի վրա կառուցված կազմակերպի համզգային կյանքը…

Վահագն Աստծուց խնդրել են, որ առաջնորդի և Հայի Արարչակնիք Գենը նույնպես մղի վերազարթոնքի, որպեսզի Հայ Տեսակի Ծննդավայրը՝ Բնօրրանը՝ Արարատյան Աշխարհը վերագտնի և պատկանի իր միակ Բնիկին՝ Հային…

Ինչպես Տիեզերական Պարբերափուլերն են ազդարարում՝ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ ինչպես ասում են հայ արիները, գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային Չարիների նկատմամբ, ինչի համար իհարկե նաև մարտնչում են հայ արիներն իրենց Աստվածների հետ…

Այսօրը հայ արիները իրենց տներում զարդարում են տոնածառը, որը ավելի հաճախ ծառզարդար է կոչվում և իրենց տներում փոքրիկ կրակներ են վառում, օգնելով Վահագնին՝Վիշապի հետ ահեղ մարտում հայ մարդկանց նվիրական հուր-բոցերի զորությունը ստանալու համար…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

21.03.2019թ. / Խուստուփ լետ – Նժդեհի մասունքների մոտ

http://www.hayary.org/wph/?p=7265 - Հայարիներ. ՇնորհավորՀայոցԱմանորըեւՎահագնիՎերածնունդը – ԸստԱրարատյանԴիցաբանության՝ 2019թմարտի 21-ինՎահագնիԵրկրայինՎերածննդի 9903 ամյակնէ… (ՀայԱրիականՄիաբանությանառաջնորդԱրմենԱվետիսյանըԱմանորյաշնորհավորանքներէհղելարիադավանհայությանը, բոլորարիածինազգերինեւառաջադեմմարդկությանը, որոնցհամարԱրարչականՕրենքները, Տիեզերակարգը, ԱստվածապաշտությունըեւսերըմերԵրկիրմոլորակիհանդեպիրականենունվիրական)…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: