Հայերեն   English   Русский  

Ավակովը` Ուկրաինա վերադառնալու Սահակաշվիլիի պլանների մասին


  
դիտումներ: 219

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի` Կիև վերադառնալու պլանները: Գրում է Gazeta.ru.-ն:

Նրա խոսքերով` Սահակաշվիլու հայտարարությունները «300 դոլար արժողությամբ փիար են»:

Նա նաև հավելել է, որ Սահակաշվիլին չի կարողանա մուտք գործել Ուկրաինայի տարածք:

Ավակովը ընդգծել է, որ Օդեսայի նախկին նահանգապետի մուտքը Ուկրաինայի տարածք արգելված է դատական արգելքի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին պայմաններ է առաջադրել Ուկրաինա վերադարձի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: