Հայերեն   English   Русский  

Ղազախստանի մայրաքաղաքը կկոչվի Նուրսուլթան, քաղաքի բնակիչները՝ աստանացի


Քաղաքի վարչակազմի ղեկավար Բախիտ Սուլթանովի խոսքով՝ վերանվանումը Ղազախստանի առաջին նախագահի հանդեպ երախտագիտության և հարգանքի արտահայտություն է:


  
դիտումներ: 113

Քաղաքի բնակիչները քաղաքը Նուրսուլթան վերանվանելվուց հետո առաջվա պես կկոչվեն աստանացի: Այդ մասին հայտնել է Աստանայի վարչակազմի ղեկավար Բախիտ Սուլթանովը, որի խոսքն այսօր հրապարակվել է «ԵլորդաԻնֆո» կայքում:

«Այսօր մենք զարգացման նոր փուլ են մտել: Մեր հայրենիքի մայրաքաղաքը կկրի ժամանակակից Ղազախստանի հիմնադրի անունը»,- նշել է Սուլթանովը:

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունն ուղղված է նրան, որ արտահայտվի ժողովրդի երախտագիըությունը և հարգանքը Ղազախստանի առաջին նախագահին «Մեծ տափաստանի երկիր ստեղծելու գաղափարի իրականացման, այն ամենի համար, ինչ նա արել է նրա մայրաքաղաքի համար»: «Ընդ որում մենք՝ մայրաքաղաքի բոլոր բնակիչներս, մնում ենք աստանացի: Դա արդեն կայուն տերմին է»,- ընդգծել է Սուլթանովը:

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժորմատ Տոկաևը մարտի 20-ին խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում առաջարկեց հանրապետության մայրաքաղաքն անվանել Նուրսուլթան ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Ղազախստանի խորհրդարանն ընդունեց համապատասխան սահմանադրական լրացումը:

Մասլահաթի (տեղական ներկայացուցչական մարմին) պատգամավորները մարտի 20-ի արտահերթ նիստում հավանություն են տվել Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման առաջրկությանը: Նրանք առաջարկն ուղարկել են հանրապետության կառավարությանն առընթեր անվանակոչման հանձնաժողով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: