Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը


  
դիտումներ: 664

Ինչպես հայտնի է 43-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը և 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում են ամուսնանալ: Աստղային զույգնիրենցնշանադրության մասին հայտարարեց նախորդ շաբաթ և գրեթե անբաժան են դարձել: Այժմ արդեն զույգը սկսել է միասին տարբեր ամսագրերի շապիկներ զարդարել և գովադներում նկարահանվել: Գրում է Spletnik.ru-ն:

Ապագա ամուսինները դարձել են Quay Australia ապրանքանիշի դեսպանորդները և իրենց առաջին համատեղ գովազդում նկարահանվել:

People ամսագիրը Ջենիֆերին խնդրել է մեկնաբանել կյանքի նոր շրջանը:

«Մենք իսկապես երջանիկ ենք: Շնորհակալ ենք ճակատագրին այսօրվա համար:Այն մեծ ուրախություն է պատճառում մեզ: Այն ամենն ինչով զբաղվում ենք, միասին ենք անում: Դա մեզ ստիպում է ավելի ուժեղ զգալ», - հայտնել է երգչուհին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: