Հայերեն   English   Русский  

Չինական քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել


  
դիտումներ: 144

Չինաստանի արևելյան շրջաններից մեկում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունը վեց մարդու կյանք է խլել: Պայթյունի հետևանքով նաև 30 մարդ է վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում անելով իշխանությունների հայտարարությանը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում:

Միջադեպի մանրամասները հայտնի չեն:

Նոյեմբերին հաղորդվել էր, որ Չինաստանի Հեբեյ նահանգի Չժանցզյակոու քաղաքում գտնվող քիմիական գործարանի հարևանությամբ պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, ևս 22-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: