Հայերեն   English   Русский  

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը կուսումնասիրի Երևանի ընդհանուր օգտագործման տարածքների կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթերը


Ֆբ գրառում


  
դիտումներ: 322

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝

տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:

Նաև տեղեկավություն է պահանջվել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: