Հայերեն   English   Русский  

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն


Ավետիք Իշխանյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 399

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ․ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Արդյոք չե՞ք շտապում, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։ Համոզված եմ, որ «թավշյա, սիրո հեղափոխության» իրական գնահատականը կարող է տալ միայն ապագան։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այլևս Հայաստանում չի գործում Հովհաննես Թումանյանի ասած «շահ ու գերի, ստրուկ ու տեր» սկզբունքը։ Արդյո՞ք այլևս Հայաստանում իշխանություն-հպատակ հարաբերություններն անշրջելիորեն վերափոխվել են վարչակազմ-քաղաքացի հարաբերությունների․․․ Կասկածում եմ։ Գուցե այս հարցին անդրադառնար ոչ հեղափոխական, այլ իսկապես ազատ, օրինական ընտրություններով իշխանության եկած հաջորդ քաղաքական ուժը։ Իսկ առայժմ հեղափոխականները կարող էին այդ օրը նշել իրենց ավելի նեղ շրջապատում։

Հ․Գ․ Նույն տրամաբանությամբ հուլիսի 17-ը պետք է հռչակել որպես Հայաստանի Հանրապետության Ծռերի օր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: