Հայերեն   English   Русский  

ԻՊ-ի առաջնորդը փոխել է իմիջը


  
դիտումներ: 270

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին արտաքին տեսքը փոփոխության է ենթարկել և մի քանի անգամ անհաջող փորձել Սիրիայից Իրաք փախչել: Այդ մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed թերթը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթը գրում է, որ ալ Բաղդադին կտրել է իր մորուքը և շիկակարմիր ներկել, ինչպես նաև ԻՊ-ի ահաբեկիչներին ոչ բնորոշ աֆղանական հագուստ է սկսել կրել: Բացի այդ վերջին մի քանի տարիների ընթացքում սակավաշարժ կեսնակերպի պատճառով ահաբեկիչը ճարպակալում ունի:

Աղբյուրը նշում է, որ ալ Բաղդադին գտնվում է ոչ թե ԻՊ-ի վերջին հենարանում` Բագուղում, այլ Սիրիայի մեկ այլ շրջանում: Նա հավելել է, որ իմիջի փոփոխությունը չի օգնել նրան լքել երկրի տարածքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ալ Բաղդադին օդային հարվածների ժամանակ խուսափել է մահից հանդիպումից ուշանալու պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: