Հայերեն   English   Русский  

Այսօր համապետական շաբաթօրյակ է․ ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցում են


  
դիտումներ: 140

Հայաստանում այսօր՝ մարտի 23–ին, համապետական շաբաթօրյակ է, որն անցկացվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում։

Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն անցկացնում են Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել մաքրության աշխատանքներին՝ հավելելով, որ ինքը նույնպես իր ընտանիքի հետ կմասնակցի շաբաթօրյակին որեւէ բնակավայրում։\





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: