Հայերեն   English   Русский  

​Մակրոնը հավատացնում է, որ չի օգտագործի բանակը «դեղին ժիլետների» դեմ


Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ զինվորականները զբաղվելու են իրենց հանձնարարված խնդրով՝ ահաբեկչության դեմ պայքարով


  
դիտումներ: 326

Ֆրանսիական բանակի ստորաբաժանումները չեն օգտագործվի «դեղին ժիլետների» ցույցի ժամանակ կարգուկանոն ապահովելով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա երեկ՝ մարտի 22-ին, հայտարարել է Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում, որը հեռարձակել է ЕС հեռուստակայանը:

«Կգործեն այն նույն կանոնները, որոնք սահմանվել են անցած տարվա դեկտեմբերին և ավելի վաղ: Այսինքն՝ զինվորականները, որոնք կատարում են «Սանտինել» հակահաբեկչական պարեկային գործողություններ, զբաղվելու են իրենց հանձնարարված հակահաբեկչական պայքարով և կարևոր օբյեկտների պահպանությամբ: Դա արվել է այն նկատառումով, որ այդպիսով ազատեն ոստիկանության և ժանդարմերիայի անհրաժեշտ ուժերը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Ոստիկանները և ժանդարմները կապահովեն կարգուկոնի պահպանումը՝ ուղեկցելով պաշտոնապես հայտարարված ցույցերը, ինչպես նաև խոչընդոտելով այն ցույցերը, որոնք կանցկացվեն արգելված վայրերում՝ այդպիսով հակազդելով խռովություններին և ջարդերին»,- վստահեցրել է Մակրոնը: Միաժամանակ նա զինվորականների կապակցությամբ ծագած բանավեճերը հասարակությունում համարել է «իմասըազուրկ քննարկումներ», իսկ դրանք նախաձեռնողներին՝ «այն մարդիկ, ովքեր միտումնավոր իրենց վախեր են ներշնչում և ձգտում են, որ ուրիշները նույնպես վախենան»:

«Դեղին ժիլետների» ցույցերի օրերին անվտանգության ապահովման համար բանակային պարեկներին գործողությունների մեջ ներգարվելու հայտարարությունն արել է վարչապետ Էդուրադ Ֆիլիպը անցած չորեքշաբթի նախարարների խորհրդի նիստի արդյունքների հիման վրա: Այնուհետև France Info ռադիոկայանի եթերով Փարիզի զինվորական նահանգապետ, գեներալ Բրյունո լը Ռեյը հայտնեց, որ իր զինվորներին թույլատրվել է «կրակ բացել այն դեպքում, երբ իրենց կյանքին վտանգ սպառնա»: Մի շարք ռազմական փորձագետներ, քաղաքական գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ դրանից հետո կտրականապես դեմ հանդես եկան նման միջոցներին՝ ընդգծելով, որ դրանք կարող են հանգեցնել մարդկային զոհերի, քանի որ զինվորները վարժեցված չեն գործելու նման իրավիճակներում ցուցարարներին զսպելուն և անհրաժեշտ հանդերձանք ու սարքավորումներ չունեն:

Ձախ «Չհնազանդվող Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը պահանջել է, որ Ֆիլիպը գա Ազգային ժողով և զեկուցի պատգամավորներին, թե ինչով է հատկապես պայմանավորված Ֆրանսիայի վերջին տասնամյակներում նման աննախադեպ միջոցների կիրառումը: Ի վերջո, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին և ԱԳՆ-ի ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը երեկ առավոտյան՝ մարտի 22-ին, վստահեցրել են, որ զինվորականները չեն ներգրավվելու կարգուկանոնի ապահովման գործում և չեն շփվելու ցուցարարների հետ, նրանց առջև խնդիր է դրվել սոսկ պահպանել օբյեկտները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: