Հայերեն   English   Русский  

CNN-ը պատմել է, թե ինչպես են Սպիտակ տանը տոնում «ռուսական գործի» ավարտը


  
դիտումներ: 191

CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Սպիտակ տանը «լուռ տոնում են» «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը, որը նա պաշտոնապես ներկայացրել էր գլխավոր դատախազ Բիլ Բարրուին: Գրում է Gazeta.ru-ն:

«Դա Ամերիկայի համար մեծ օր էր, և մենք հաղթեցինք», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից մեկը, որի խոսքերը մեջբերում է լրագրող Ջիմ Աքոստան:

Սպիտակ տանը հեռուստաալիքի թղթակից Պամելա Բրաունի խոսքերով` պաշտոնյաները «զեկույցը դիտում են որպես հաղթանակ», քանի որ Թրամփին մեղադրանք չի ներկայացվել»:

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ պաշտոնյաները պատրաստվում են հնարավոր դատավարության, քանի որ չեն ցանկանում, որպեսզի այդ զեկույցը հրապարակվի: Ըստ նրա` այն կարող է պարունակել տեղեկություն, որն ամերիկացի առաջնորդին կարող է անբարենպաստ լույսի ներքո ներկայացնել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին «Ռուսաստանի միջամտության» գործի վերաբերյալ հիմնական արդյունքների հրապարակման ամսաթիվը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: