Հայերեն   English   Русский  

Այսօր օդերևութաբանի օրն է․ նախարարը ուղերձ է հղել


  
դիտումներ: 141

Արտակարգ իրավիճակների նախարարի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ։

"Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը:

Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս տոնի կապակցությամբ, մաղթում նրանց հաջողություններ աշխատանքում և երջանկություն անձնական կյանքում:

Միանալով Համաշխարհային Օդերևութաբանական կազմակերպության 2019 թվականի համար ընտրված կարգախոսին՝ «Արև, Երկիր և Եղանակ», ցանկանում եմ բոլորիս՝ պայծառ արև, կանաչ երկիր և պարզ եղանակ",-ասվում է ուղերձում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: