Հայերեն   English   Русский  

Բարբարա Սթրեյզանդը մեկնաբանել է Մայքլ Ջեքսոնի հասցեին հնչող մեղադրանքները


  
դիտումներ: 797

Daily News պարբերականի փոխանցմամբ` ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն արձագանքել է փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի անվան շուրջ ծագած սկանդալին, որին կրկին մանկապղծության մեջ են մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, նա հավատացել է այն պատմություններին, որոնք հնչել են «Լքելով Նևերլենդը» ֆիլմում: Սակայն նա ընդգծել է, որ տեղի ունեցածի պատասխանատուներն ու մեղավորը ավելի շատ Ուայդ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի ծնողներն են:

Նա նաև հավելել է, որ տեղի ունեցածը մեղադրողներին «չի սպանել», և նրանք անձամբ որոշակի էյֆորիա են ապրել երաժիշտին մոտ գտնվելու հանգամանքից:

Նա ընդգծել է, որ փոփ երգչի սեռական կարիքները նրա սեռական կարիքներն էին, որոնք ծագել էին կամ նրա մանկության կամ նրա բնույթի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայքլ Ջեքսոնի մանկապղծության մեջ մեղադրող պարողը խոսել է նրա երգերն արգելելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: