Հայերեն   English   Русский  

Պեսկովը հաստատել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը


  
դիտումներ: 280

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ապրիլի 8-ին ՌԴ և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայանալիք հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:

«Այո: Բարձր մակարդակով կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության խորհրդի նիստը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Էրդողանը մտադիր է ապրիլի 8-ին Ռուսաստան մեկնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: