Հայերեն   English   Русский  

​Միայնակ ճամփորդների սիրած երկիրը


  
դիտումներ: 315

Իռլանդիան դարձել է զբոսաշրջային ուղղությունների առաջատարը նրանց համար, ովքեր նախընտրում են ճամփորդել միայնակ, որպեսզի ամուսնանալուց առաջ մի լավ մտածեն:

Այս մասին տեղեկացնում է DEITA.RU-ն՝ հղում անելով տեղեկատվական IrishCentral պորտալին:

Ըստ վերջինիս հաղորդման՝ հենց Իռլանդիան է դարձել նոր զբոսաշրջային թրենդը՝ solomooning անվամբ («մեկ» և «ամիս» բառերից մեղրամիսի՝ honeymoon-ի նմանությամբ):

Պարզվում է, որ այն մարդիկ, որոնք ցանկանում են ծանրութեթև անել թերն ու դեմը, կենտրոնանալ և ծրագրել հետագա ընտանեկան կյանքը, ժամանում են հենց այս երկիր:

Իռլանդիայի ծովափը հիանալի է զբոսանքների, սերֆինգի և յոգայով զբաղվելու համար, ինչպես նաև՝ կլիման: Բնության պայմաններն այստեղ ավելի մեղմ են, քան Գրելանդիայում կամ Ալյասկայում, իսկ ոչ մեծ տարածքը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում մեծ թվով տեսարժան վայրեր ու գեղեցկություններ տեսնել: Պորտալը գրում է, որ իրենց մոտ ժամանում են ամենից հաճախ հինգ օրով, ինչն առանձնապես համար է ու գրավում է միայնակ ճամփորդներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: