Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի արտգործնախարարը կոչ է արել Թրամփին հանուն մարդկության ապագայի հրաժարական տալ


  
դիտումներ: 235

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արել հրաժարական տալ հանուն մարդկության ապագայի:

Գրում է Gazeta.ru-ն:

Անգլերենով համապատասխան գրառում նա կատարել է թվիթերյան իր էջում:

«Անհապաղ: Հանուն ամբողջ մարդկության ապագայի Դոնալդ Թրամփը, Մայք Փենսը և վարչակազմը պետք է հեռանան», - գրել է նախարարը:

Նշվում է, որ նման կերպ Արեասան արձագանքել է Փենսի կոչին, որն ինչպես հայտնում է Nuevo Herald պորտալը, կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հանուն երկրի ապագայի լքել իր պաշտոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: