Հայերեն   English   Русский  

Ավտովթար Վանաձոր քաղաքում. կան տուժածներ և մեկ զոհ (թարմացված)


  
դիտումներ: 389

Մարտի 22-ին, ժամը 20:13-ին,911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է, ունեցել ՃՏՊ,

կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են ՛՛Lexus՛՛ (վարորդ՝ Մ.Ա., ծնված 1982թ.), ՛՛Dodge Neon՛՛ (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1984թ.) մակնիշերի ավտոմեքենաները և ՛՛Freightliner՛՛ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1983թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Dodge Neon» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Մ-ն, քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մ.Ա.-ն և ուղևորը՝ Զ.Շ.-ն (ծնված 1992թ.), հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Զ.Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ.Ա.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Lexus» և «Dodge Neon» մակնիշերի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: