Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Երևանում. բախվել են Hyundai Elisson-ը, բեռնատար Isuzu-ն և տաքսի Opel-ը. կա վիրավոր


  
դիտումներ: 696

Երևանում, այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11։52-ի սահմաններում Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai Elisson մակնիշի 243 AF 61 համարանիշի, և

Isuzu մակնիշի 878 OM 61 համարանիշի և Opel մակնիշի 35 ՏT 030 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը, որը շահագործվում է որպես տաքսի, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, իսկ Hyundai-ն էլ բախվել է բեռնատար Isuzu-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: