Հայերեն   English   Русский  

​Աբեն մտադիր է կանանց կրթության խնդիրն առաջադրել G20 գագաթնաժողովում


  
դիտումներ: 458

Ճապոնիայի իշխանությունները աջակություն են ցույց տալու կանանց շրջանում կրթության հարցն առաջ տանելու գործում:

Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն խոստացել է այդ հարցը բարձրացնել G20 գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հունիսին Օսակայում:

Տոկիոյում Համաշխարհային կանանց վեհաժողովի բացման ժամանակ Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան ծրագրում է աջակցել զարգացող երկրների կանանց կրթության զարգացմանը: Նա նշել է, որ 2020 թվականին արդեն մոտ 4 մլն կին կարող է կրթություն ստանալ:

Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ ինքը կուզենար G20-ում մյուս պետությունների ղեկավարների հետ հաստատել նպատակին, այսինքն՝ աշխարհում բոլոր աղջիկների համար 12-ամյա կրթության մատչելության ապահովմանը հասնելու վճռականությունը:

Տոկիոյի վեհաժողովին մասնակցում է պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզաին, որը Նոբելյան մրցանակ է ստացել 2014 թ.: Նա խոսել է բոլոր երկրներում կանանց կրթությանը անմիջական պետական աջակցություն ցույց տալու անհրաժեշտության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: