Հայերեն   English   Русский  

​Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, արծաթե մեդալ է նվաճել


  
դիտումներ: 1302

Մարտի 22-24-ը Բելառուսում անցկացվում է ուժային եռամարտի Եվրոպայի գավաթը։ Մրցույթին մասնակցում է մոտ 70 մարզիկ։

Հայաստանի հավաքականն առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը նույնպես ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: