Հայերեն   English   Русский  

Ավտովթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ զոհ (լրացված)


  
դիտումներ: 613

Մարտի 23-ին, ժամը 20:26-ին  911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Լ.Գ., ծնված 1965թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա փոսը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: