Հայերեն   English   Русский  

Հանդիպեցին նախագահ Արմեն Սարգսյանն ու Հենրիխ Մխիթարյանը


  
դիտումներ: 1880

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ իր մարզաշապիկը նվիրելով:

Հենրիխ Մխիթարյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը քննարկեցին հայկական ֆուտբոլի զարգացման խնդիրները: Հայ ֆուտբոլիստը պատմեց նաև իր ձգտումների մասին ազգային թիմում և անգլիական ակումբում։ Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ հետաքրրքվում է ֆուտբոլով, երկրպագում է «Արսենալին»։

Արմեն Սարգսյանի հրավերով Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպմանը մասնակցեց նաև գյումրեցի մի երեխա, որի երազանքը կատարվեց: Վերջինս ստացավ հայկական ֆուտբոլի առաջատարի ինքնագրով գնդակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: