Հայերեն   English   Русский  

«Սասնա Ծռերը» կեղծ տեղեկություն է տարածում. «Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է այն


  
դիտումներ: 255

«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել,

թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։

Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու ապացույցի մամուլի միջոցով նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելը մեր կուսակցությունը որակում է որպես սադրանք, որն ուղղված է հայրենիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում հանրային կարծիքի ապակողմնորոշման և ինքնահաստատման անհաջող փորձ կատարելուն։

Տվյալ խմբավորման անդամներին հորդորում ենք բովանդակային ասելիք ու կառուցողական քննադատություն չունենալու դեպքում իրենց բանսարկության համար այլ թիրախներ ընտրել։

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: