Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Նոր լայնամասշտաբ փոփոխություններ ՊԲ բարձրաստիճան կազմում. Օգանովսկին եւս հրաժեշտ կտա պաշտոնին


  
դիտումներ: 108

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։

Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, ում պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի փոփոխությունից հետո։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օգանովսկու պաշտոնանկությունը պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով։ Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ եւս՝ Գարիկ Սաֆարյանը, ով անցած տարի տեւական բուժման կուրսեր է անցել։ Իսկ տեղակալներից երրորդը՝ Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, փոփոխությունները սրանով չեն ավարտվելու, եւ գուցե հաջորդ ալիքը բարձրանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: