Հայերեն   English   Русский  

Թուրքիայի կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռին


  
դիտումներ: 138

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն,

երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։

«Քիչ առաջ պատիվ ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից։ Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լուրջ հակասություններ կան ոչ միայն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ, այլև Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության շուրջ։ Թուրքական ուժերը հաճախակի են դիմում սադրանքների Էգեյան ծովում՝ դրանով իսկ փսրձելով ճնշում գործադրել պաշտոնական Աթենքի վրա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: