Հայերեն   English   Русский  

Արցախում համահայկական 7-րդ ամառային խաղերի անցակցումը չափազանց կարևոր է. Իշխան Զաքարյան


  
դիտումներ: 327

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախում համահայկական 7-րդ ամառային խաղերի մի մասի անցկացման վերաբերյալ հարցերը:

Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ դեռևս 2015 թվականին Հայաստանում անցկացված համահայկական 6-րդ ամառային խաղերի ժամանակ էր որոշվել, որ հաջորդ ՝ 7-րդ խաղերի մի մասն անց է կացվելու Արցախում:

Հանդիպմանը Ի. Զաքարյանը Բ. Սահակյանին տեղեկացրել է, որ համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման համար ՀՀ կառավարությունն արդեն կայացրել է որոշում՝ ստեղծելով պետական հանձնաժողով:

«Գտնում եմ, որ Արցախում համահայկական 7-րդ ամառային խաղերի անցակցումը չափազանց կարևոր է թե´ արցախցիների և թե´ համայն հայության համար: Օգոստոսի 5-ից հյուրերը կժամանեն Արցախի Հանրապետություն, իսկ օգոստոսի 6-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը. խաղերը կտևեն երեք օր: Օգոստոսի 8-ից Երևանում կմեկնարկի խաղերի երկրորդ փուլը, իսկ օգոստոսի 17-ին էլ տեղի կունենա համահայկական 7-րդ ամառային խաղերի փակման արարողությունը»,- ավելացրել է Ի. Զաքարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: