Հայերեն   English   Русский  

Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպով երկու քրգործ է հարուցվել. դատախազություն


  
դիտումներ: 145

Մեղրիի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Գորիսի կայազորի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի կողմից հարուցվել է երկու քրեական գործ: Մեկ գործ հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), մյուսը ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ օրերս Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: