Հայերեն   English   Русский  

Չեմ ուզի վաղը զավակիս առաջնագիծ ուղարկել, ուր պլանքաշ ու փողոցային բարքերով ապրող թափթփուկներ են լինելու


ֆբ գրառում


  
դիտումներ: 136

Այն, ինչ կատարվել է Մեղրիի զորամասում, մտահոգիչ է։ Սակայն առավել մտահոգիչ է իշխանությունների վերաբերմունքը կատարվածի նկատմամբ։

Այդ զինվորներին ոչ թե առաջնագիծ ուղարկել է պետք, այլ բոլորին՝ պետք է դատել։ Առաջնագծում ծառայելը պատիվ է, ոչ թե պատիժ։ Չեմ ուզի վաղը զավակիս առաջնագիծ ուղարկել, ուր պլանքաշ ու փողոցային բարքերով ապրող թափթփուկներ են լինելու։ Մի՞թե իշխանություններն ուզում են փողոցային բարքերը խրամատներ տանել։

Գլխիս Լոլոներ չկարդաք, թե ջահել են, սխալվել են․․․ Սա սխալ չէ, սա կազմակերպված հանցագործություն է, կազմակերպված դասալքություն է, կազմակերպված դիվերսիա է մեր պետության անվտանգության դեմ։ Նման մի քանի ջահել պլանքաշներ կարող են տասնյակ անմեղ զինվորների կյանք տանել, նաև՝ մեր պետության անվտանգությունը կարող է խարխլվել։
Առաջնագծում ծառայելը պատիժ չէ, պատիվ է։
Իսկ երևույթի մեջ ամենքս ենք մեղավոր․ մեղավոր են պետական պաշտոնյաները, որ անթաքույց խոսում են նարկոտիկներն օրինականացնելուց, մեղավոր են պետական պաշտոնյաները, որ հեռուստաեթերից աղբ է շարունակ սփռվում՝ գովաբանելով փողոցային լկտի բարքերը, մեղավոր է հասարակությունը, որ իներտ է ու երբեք չի բռնում հանցագործի ձեռքը, մեղավոր ենք բոլորս․․․
Բայց, խնդիրն ավելի խորքային է։ Մեր բանակի սպայակազմի հիմնական մասը ծառայում է ոչ թե հանուն Պատվի, Հայրենիքի, այլ՝ սոսկ մինիմալ սոցիալական հարցերը լուծելու համար։ Եվ ինտելեկտի նշույլ անգամ չկա թե՛ սպայակազմի, թե՝ պայմանագրային զինծառայողների մեծ մասի մոտ։ Ահա՝ բանակում տիրող վիճակի իրական պատճառը։
Հետևաբար, եթե իշխանություններն իրենք իրենց միլիոններով պարգևատրելու փոխարեն ինչ որ գումարներ հղեն նաև զինված ուժեր՝ խնդիրը կարող է գոնե մասամբ, կարգավորվել։ Բանակ կգնան ծառայելու ինտելեկտուալ, կիրթ ու գրագետ երիտասարդներ։
Բազմիցս եմ նշել, որ մարտական ծառայություն իրականացնող շատ ընկերներ ունեմ, ովքեր նաև տաքսի են վարում, որ կարողանան ընտանիք պահել․․․
Ու բանակի մասին դատողություններս, օդից չեն, ինքս բազմամյա ծառայության փորձ ունեմ, հետևաբար՝ բարի եղեք գրածիս մասին դատելուց կամ մեկնաբանելուց առաջ խորը մտածել․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: