Հայերեն   English   Русский  

Երևանում 39–ամյա տղամարդը քացախաթթու է խմել և մահացել


  
դիտումներ: 210

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։

39–ամյա տղամարդը մեծ քանակությամբ քացախաթթու է խմել և մահացել։

Երեկ ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ:

Ինքնասպանություն գործելու նպատակով նա մեծ քանակությամբ քացախաթթու է խմել: Հիվանդանոց տեղափոխվելուց երկու ժամ անց տղամարդը մահացել է:

Մեր տեղեկություններով՝ տղամարդն ընտանիք ունի, բայց այդ ծայրահեղ քայլին դիմել է, երբ տանը մենակ է եղել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: