Հայերեն   English   Русский  

Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել


  
դիտումներ: 230

Ղազախստանում Ми-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ կործանված ուղղաթիռի անձնակազմի անդամները զոհվել են: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուղղաթիռի անձնակազմը մահացել է: Ես հրահանգել եմ հետաքննություն սկսել: Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին», - գրել է Տոկաևը թվիթերյան իր միկրոբլոգում:

Նախագահի խոսքերով՝ ուղղաթիռը զորավարժությունների շրջանակներում թռիչք էր իրականացնում Ակտաու-Չիմկենտ» ուղղությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ զոհերի ընտանիքներին նյութական օգնություն կտրամադրվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի պաշտպանության նախարարությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը ընկել և ամբողջովին այրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: