Հայերեն   English   Русский  

«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեսակցության եկած մոր բերանի խոռոչից դեղահաբով փաթեթ են հայտնաբերել


  
դիտումներ: 123

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում,

օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են փաթեթ՝ 0.7 գր քաշով սպիտակ, օվալաձև դեղահաբով:

Ինչպես Անկախին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: