Հայերեն   English   Русский  

Մարտի 1-ի զոհերից մեկի մայրն այսօր սպառնացել է ինքնահրկիզվել


  
դիտումներ: 233

Ոստիկաններն այսօր կեսօրին Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին որդու նկարն է եղել, ինչպես նաև ապակե տարա և լուցկի։

Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրն այսօր սպառնացել է ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններն այսօր կեսօրին Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին որդու նկարն է եղել, ինչպես նաև ապակե տարա և լուցկի: Կինը հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ` սպառնալով, որ հակառակ դեպքում կինքնահրկիզվի:

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին:

Իրավիճակի մասին տեղեկանալով` Լոռու մարզպետը մոտեցել է կնոջը ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: