Հայերեն   English   Русский  

Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել


  
դիտումներ: 950

Գևորգյանը պահանջում է ռեկտորի հրամանն անվավեր ճանաչել:

ԵՊՀ` աշխատանքից ազատված պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին դատի է տվել։

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Գևորգյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։

Գևորգյանը պահանջում է ռեկտորի հրամանն անվավեր ճանաչել, ինչպես նաև վերականգնել իր աշխատանքը և հարկադիր պարապուրդի համար գումարը բռնագանձել։

Հիշեցնենք, որ Գևորգյանը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնում էր 2008-ից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: