Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ՆԱՏՕ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ համատեղ ծրագրերից. Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում փորձում է հարթել վիճակը


  
դիտումներ: 414

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների,

Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների եւ անվտանգության առումով, այլեւ տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։

Իսկ Սիրիա մեկնելու արդյունքում ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, եւ մտավախություն ունեն, որ Աֆղանստան եւ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել։

«Սիրիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ»,- ասաց մեր զրուցակիցը։ Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, եւ որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob     29.03.2019 ahavasik mi mej klhajav aveli hayastanin ? artyok ov mnaj paregam ? hayastan qrna chat klhajaver unenal ? ays inj haydaraqutyun a
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: