Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի իշխանություններն արգելել են Գուայդոյին 15 տարի պետական պաշտոն զբաղեցնել


  
դիտումներ: 103

El Nacional հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանություններն արգելել են Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին 15 տարի պետական պաշտոն զբաղեցնել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, Վենեսուելայի գլխավոր դատախազ Էլվիս Ամորոսոն հետաքրքրվել է Գուայդոյի արտասահմանյան այցերի ֆինանսավորումով:

«Նա 570 միլիոն բոլիվար արժողությամբ առանց թույլտվության 91 այց է կատարել արտերկիր, ինչը չի կարող արդարացվել պետական ծառայողի իր աշխատավարձով», - հայտարարել է Ամորոսոն մամուլի ասուլիսի շրջանակներում:

Նրա խոսքերով՝ ենթադրություններ կան, որ Գուայդոն «կեղծել է իր հայտարարագրի տվյալները և միջազգային կառույցներից առանց ծանուցման գումար է ստացել»:

Ավելի վաղ Վենեսուելայում հայտարարելէին, որ ընդդիմությունը ավելի քան 30 մլրդ դոլար է գողացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: