Հայերեն   English   Русский  

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (4-րդ թողարկում)


  
դիտումներ: 691

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և

ՀՈՐԴՈՐՈՒՄ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

1.ամբիցիոզ - հավակնոտ

2.ասոցացնել - զուգորդել

3.արգումենտ - փաստարկ

4.բլոկադա - շրջափակում, պաշարում

5.դեդլայն - վերջնաժամկետ

6.դեստրուկտիվ - ապակառուցողական

7.դիսկրիմինացիա - խտրականություն

8.էքսպերիմենտալ - փորձառական

9.էքսպերտ - փորձագետ

10.էքստրեմիստ - ծայրահեղական

11.ինթերն - փորձնակ, փորձալրող

12.ինթերնշիփ - փորձաշրջան

13.ինֆրաստրուկտուրա - ենթակառուցվածք

14.կոմպոնենտ - բաղադրիչ, բաղկացուցիչ

15.կոմունիկացիա - հաղորդակցություն

16.կոնսոլիդացիա - համախմբում

17.կոնտենտ - բովանդակություն

18.նեյտրալ - չեզոք

19.նոն-ստոպ - անդադար, անընդմեջ, անընդհատ

20.պարամետր - չափանիշ

21.պերմանենտ - ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապես

22.պոստուլատ - կանխադրույթ

23.պրոցես - գործընթաց, ընթացք

24.ռեգլամենտ - աշխատակարգ

25.սատելիտ - արբանյակ

26.սեսիա - 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան

27.ստատուս - կարգավիճակ

28.ստրատեգիա - ռազմավարություն

29.տակտիկա - մարտավարություն

30.փասվորդ - գաղտնաբառ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     29.03.2019 Ամբողջովին համաձայն եմ ձեր հետ, սակայն
ինչպես Հայաստանի մեդիան ու գրականությունը հասկանան սփյուռքի Դաշնակցության դպրոցները ավարտած Իրանա-, Լիբանանա-, Ամերիկայերը երբ չեն տիրապետում հայերընին:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: