Հայերեն   English   Русский  

Սիրիայում պարտությունից հետո ԻՊ-ի ահաբեկիչները թիրախավորել են ԱՊՀ երկրները. ՌԴ ՆԳՆ


  
դիտումներ: 258

Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներն իրենց հետաքրքրությունները Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք են տեղափոխում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարության ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության ղեկավար Օլեգ Իլյինիխը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ ԻՊ-ի կողմնակիցները կազմակերպության պասիվ բջիջների կազմավորման պլաններ ունեն, որոնք կարող են ամբողջ աշխարհում ահաբեկչություններ իրականացնելու կարողություն ցուցաբերել:

«Սիրիայում և Իրաքում Խալիֆաթի ռազմավարական պարտությունը հանգեցնում է «Իսլամական պետության» հետաքրքրությունների տեղափոխման Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքներ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Իլյինիխի խոսքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: